Էլմիրա Կարապետյանն ու Վարսենիկ Մանուչարյանը Փարիզի «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել են երկրպագուների հետ

02 Օգոստոսի 2024, 00:40

Սպորտ

Հայ մարզուհիներ Էլմիրա Կարապետյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 2024-ի Օլիմպիական խաղերում հանդես գալուց հետո Փարիզի «Հայաստանի օլիմպիական տանը» հանդիպել են երկրպագուների հետ: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Լողորդուհի Մանուչարյանը 100 մետր բատերֆլայով լողում զբաղեցրել է 26-րդ տեղը, իսկ հրաձիգ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակով հրաձգությունում զբաղեցրել է 9-րդ տեղը: Բացի այդ, Էլմիրան մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին։

Մանուչարյանի խոսքով՝ «երկրպագուների ներկայությունը շատ ոգևորիչ էր:

«Մենք կարող էինք լսել նրանց աջակցությունը, երբ պատրաստվում էինք լողալ։ Դա շատ տպավորիչ էր: Ես նույնպես գոհ եմ իմ ելույթից։ Ես արեցի այն ամենn, ինչ կարող էի»:

Կարապետյանն իր հերթին նշել է, որ օլիմպիական կրակի փոխանցավազքին մասնակցությունն իրեն շատ է ոգևորել:

«Դա շատ հուզիչ էր։ Ինչ վերաբերում է մրցումներին, ապա ինձ ոչինչ չխանգարեց, ցուցադրեցի համաշխարհային մակարդակի արժանի արդյունք։ Հրաձգությունը շատ անկանխատեսելի սպորտ է», — հավելել է նա։