Բենիկ Ագասարովը դարձել է Եվրոպայի Մ-14 փոխչեմպիոն

15 Սեպտեմբերի 2023, 20:32

Սպորտ

Ռումինիայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Ագասարովը անվաճել է արծաթե մեդալ։ Նա հանդես է եկել մինչեւ 14 տարեկանների մրցաշարում։

Բենիկ Ագասարովը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։

Հիշեցնենք, որ մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալը նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը, որը 9 հնարավորից վաստակել էր 8 միավոր։