Էլմիրա Կարապետյանը՝ Եվրոպայի ռեկորդակիր
23 Մարտի 2025, 14:35

Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում դարձել է 10 մետր օդամղիչ ատրճանակից հրաձգության փոխչեմպիոն։ Առաջնությունն անցկացվել է Խորվաթիայի Օսիեկ քաղաքում:
Էլմիրա Կարապետյանը հավաքել է 48 միավոր՝ սահմանելով նոր ռեկորդ։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով պարտվել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին և նվաճել արծաթ: