Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

12 Մարտի 2025, 11:28

Սպորտ

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։

10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել՝ դառնալով փոխչեմպիոն։ Ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանը 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին:

Կարապետյանը որակավորման փուլում 48 միավորով սահմանել է Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։