Էլմիրա Կարապետյանը՝ «Polish Open Kaliber 2025» մրցաշարի հաղթող
02 Դեկտեմբերի 2025, 18:50
Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացված «Polish Open Kaliber 2025» միջազգային մրցաշարում:
10 մետր օդամղիչ ատրճանակից հրաձգության մրցումներում նա վաստակել է 242,3 միավոր՝ առաջ անցնելով Ուկրաինայի երկու ներկայացուցիչներից և վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը:
Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։