Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը սահմանափակվել է․ ԱԱԾ

19 Մայիսի 2024, 14:56

Քաղաքականություն

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող արգելքի մասին.

«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,- ասվում է հայտարարության տեքստում։