ԵՄ անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներն տարածաշրջանային իրենց այցը սկսել են Հայաստանից
08 Ապրիլի 2024, 11:11
Երկուշաբթի օրը երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանեն Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամները։
Երեւանում նախատեսված են նրանց հանդիպումները երկրի ղեկավարության և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանում ստեղծված իրավիճակը և Բաքվի հետ բանակցությունների ընթացքը։
Հայաստանի մայրաքաղաքից եվրոպացի պաշտոնյաների պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի, ապա Բաքու։