ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. Տոյվո Կլաար
01 Ապրիլի 2024, 22:19
ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով ԵՄ առաքելության գրառումը.
«ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- նշել է նա։