ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ին

15 Օգոստոսի 2023, 16:18

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է ՀՀ ՊՆ-ի՝ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը Վերին Շորժայի հատվածում կրակել է դիտորդություն իրականացնող ԵՄ պարեկների ուղղությամբ։

«EUMA-ի (EU Mission in Armenia) ոչ մի պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», — ասված է առաքելության միկրոբլոգում։

Նշվում է, որ իրենք պարեկություն են անում հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում և ռազմական զարգացումների, այդ թվում՝ իրենց պատասխանատվության գոտում կրակոցների մասին զեկուցում են Բրյուսել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրութուն էր տարածել այն մասին, որ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։