ԵՄ արտաքին գործերի խորհուրդը կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ եզրակացությունները

21 Հուլիսի 2024, 17:30

Քաղաքականություն

Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը հուլիսի 22-ին կքննարկի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ եզրակացությունները: Այս օրը Բրյուսելում քննարկվելիք թեմաներից են Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) էլեկտրոնային առևտրի համատեղ նախաձեռնության մասին հռչակագիրը, ԵՄ-Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան հիմնադրամի նախագահի նշանակումը և այլն:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել էր, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու, ինչպես նաև խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով երկրին աջակցություն ցուցաբերելու հարցերը ներառվել են ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի (Նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում: Բրյուսելում հուլիսի 17-ին կայացած երկարատև բանակցություններից հետո Եվրախորհուրդը վերջապես հաստատեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը:

Հիմա եթերում