ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ իր գրառումը
14 Սեպտեմբերի 2023, 13:23
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը խմբագրել է Երասխի գործարանի վերաբերյալ X-ում արած գրառումը՝ հեռացնելով սարքավորումներն ու նյութերը նոր վայր տեղափոխելու հատվածը։
Առաքելությունը գրել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունն` իր ներկայությամբ, նպաստում է նյութերի և սարքավորումների անվտանգ տեղափոխմանը նոր վայր։
Խմբագրված տարբերակում գրված է. «Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրին»։