ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հավանականությունը հավասար է զրոյի. Սերգեյ Ստանկևիչ

23 Սեպտեմբերի 2025, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանություններն ակտիվացնելու են Եվրամիությանն անդամակցելու ջանքերը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող ՔՊ կուսակցության հաղթանակի դեպքում:

Ըստ փորձագետի՝ Փաշինյանի նպատակը վերընտրվելու համար ֆինանսավորում ստանալն է, այլն ոչ թե ԵՄ-ի հետ ինտեգրումը։

«Փաշինյանի նպատակը բնավ ոչ թե Եվրամիության հետ իրական ինտեգրումն է, այլ Եվրամիությունից իր կուսակցության քաղաքական գործունեության համար ֆինանսավորում ստանալը՝ վերընտրվելու նպատակով, ինչի մասին, ըստ էության, նա խոսում է։ Սա, այսպես ասենք, ընտրությունների համար միջոցներ մոբիլիզացնելու արշավ է», — ասել է Ստանկևիչը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ցուցադրում է ռազմավարական համբերության քաղաքականություն։

«Փաշինյանի համար տրամաբանական է լրջորեն նախապատրաստվել Ռուսաստան կատարելիք իր պետական այցին։ Նա շուտով պլանավորում է այցելել Ռուսաստան, որտեղ պետք է քննարկի ինչպես ներկայիս տնտեսական իրավիճակը, այնպես էլ խոսի ապագայի մասին։ Ռուսաստանը բազմիցս հաստատել է, որ չնայած դեմ չէ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում իր գործընկերների բազմակողմանի շփումներին ամբողջ աշխարհում, բայց անհնար է համատեղել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցությունը. դրանք տարբեր համակարգեր են՝ տարբեր տնտեսական և մաքսային ռեժիմներով։

Հետևաբար, դուք պետք է ընտրեք, և պետք է ընտրեք շատ լուրջ և մանրակրկիտ: Ընդ որում, պետք է ընտրել ոչ միայն Հայաստանում գործող ղեկավար վերնախավին, այլև հարավկովկասյան այդ հանրապետության պատասխանատու քաղաքացիներին։ Այս իրավիճակն առայժմ չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, քանի որ Ռուսաստանը ցուցաբերում է ռազմավարական համբերատար քաղաքականություն Հայաստանի նկատմամբ», — եզրափակել է Ստանկևիչը։