ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետների մասին դեռևս խոսք չկա. Արարատ Միրզոյան

21 Հունվարի 2025, 15:09

Քաղաքականություն

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետների և մեխանիզմների մասին դեռևս խոսք չկա։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարան ներկայացված համապատասխան օրինագիծը։

«Խորհրդարանական մեծամասնությունն, ամենայն հավանականությամբ, կքվեարկի այս օրենքի օգտին, որը նախաձեռնել է քաղաքացիական հասարակությունը, իսկ հետո կհասկանանք հաջորդ քայլը», — հայտարարել է նա:

Հիմա եթերում