ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը գործնականում կասեցված է

18 Հոկտեմբերի 2024, 10:16

Քաղաքականություն

Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը գործնականում կասեցվել է։ Այս մասին ասված է եվրոպացի առաջնորդների՝ Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով ամփոփված հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik Գրուզիան։

«Վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, հետևաբար այդ երկրին ԵՄ անդամակցության գործընթացը դե ֆակտո կանգ է առել։ Մենք Վրաստանին կոչ ենք անում ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրաինտեգրման հիմնարար սկզբունքներին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։