ԵՄ մոնիթորինգային առաքելությունը կշարունակի Հայաստանում իր գործունեությունը․ Անիտա Հիփեր
15 Օգոստոսի 2025, 12:52
ԵՄ մոնիթորինգային առաքելությունը Հայաստանում (EUMA) կշարունակի իր գործունեությունը և դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև, Report-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերը:
«Առաքելության լիազորությունների մեջ է մտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հայկական կողմում տեղի ունեցող իրավիճակի դիտարկումն ու զեկուցումը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը՝ նշելով, որ Եվրոպական միությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին շուտափույթ ստորագրել ու վավերացնել այն։