ԵՄ-ն չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները
09 Սեպտեմբերի 2023, 17:20
Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Արցախի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունից նշում են, որ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։
«Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում է, որ Արցախի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներում»,-ասված է հայտարարությունում:
ԵՄ-ից վստահեցրել են, որ հանձնառու են աջակցել այս գործընթացին: