ԵՄ-ն չպետք է գազ գնի Ադրբեջանից, ԼՂ-ում այդ երկրի գործողություններից հետո Բաքուն անհուսալի գործընկեր է. Եվրախորհրդարանի ղեկավար

06 Հոկտեմբերի 2023, 17:02

Քաղաքականություն

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի ռազմական գործողություններից հետո այդ երկիրն անհուսալի գործընկեր է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում հարձակման պատճառով, քանի որ կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումից։

Հիմա եթերում