ԵՄ-ն հաստատել է՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը տրված է

17 Հուլիսի 2024, 18:49

Քաղաքականություն

Այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգին ու որոշումների նախագծերին, որոնց թվում է նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը:

Այս մասին արձանագրված է հենց ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում: Հենց այստեղից վերցված էլ այսօր որոշ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, որ Եվրոպական խորհուրդն ի վերջո հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը: