ԵՄ-ն կասեցրել Է Վրաստանի ինտեգրման գործընթացը
09 Հուլիսի 2024, 10:50
Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցվել է։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ չեն Եվրամիության առաջնորդների համար։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքն ակնհայտորեն հետքայլ է։ Նաև հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը լիովին անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հռչակված նպատակի հետ։ Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը դադարեցված է», — հայտարարել է նա։
Ընդ որում՝ ԵՄ ներկայացուցիչը նման իրադարձությունները տխուր է անվանել։
Եվրամիությունը նաև սառեցրել է Վրաստանի ՊՆ-ի համար հատկացված 30 մլն եվրոն: