ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում՝ հասցնելով 209-ի
12 Դեկտեմբերի 2023, 13:22
Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական արձագանքելու։
Որպես համագործակցության ընդլայնման առաջին քայլ՝ այսօր Արտաքին գործերի խորհուրդը համաձայնություն է տվել Հայաստանում մեր քաղաքացիական առաքելության ավելացմանը՝ գետնի վրա մեր ներկայությունը 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության թվականակի կարևոր ավելացում է, ինչպես նաև Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունն ավելացնելու ճանապարհ»,- հայտարարել է Բորելը։