ԵՄ-ն կողմ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զորքերի հայելային դուրսբերմանը. ԵՄ դեսպան
15 Մայիսի 2023, 12:38
ԵՄ-ն կողմ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զորքերի հայելային դուրսբերմանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Այս գաղափարն առաջին անգամ Փաշինյանի կողմից առաջարկվել է դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք Սյունիքում և Գեղարքունիքում։ Ըստ այդմ՝ ապառազմականացված գոտում պետք է տեղակայվեն միջազգային դիտորդներ»,- ասել է դեսպանը: