ԵՄ-ն ոչ թե լուծում, այլ խնդիրներ է ստեղծում. Նիկոլայ Ստարիկով
29 Փետրվարի 2024, 00:00
«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» սոցիալիստական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Նիկոլայ Ստարիկովը Alpha News-ին մեկնաբանել է ԵՄ-ի խոստումը՝ «արձագանքել» Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման դեպքում։
Փորձագետի կարծիքով՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ստեղծված են ոչ թե խնդիրները լուծելու, այլ դրանք ստեղծելու համար։
«Ո՞ւմ է ընդհանրապես օգնել Եվրամիությունը ռազմական առումով։ Պատասխանը՝ ոչ ոքի: ՆԱՏՕ-ն ռազմական առումով ո՞ւմ է օգնել, որ ինչ-որ խնդիր լինի ու լուծվի։ Ոչ մեկին: Այդ կառույցները ստեղծված են ոչ թե խնդիրներ լուծելու, այլ դրանք ստեղծելու, իսկ հետո լուծելու քողի տակ՝ սեփական խնդիրները հարթելու համար։ Այս բանաձևը համընդհանուր է ցանկացած երկրի և ցանկացած ժամանակի համար։ Այնպես որ, չեմ կարծում, որ այդ հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել։ Հեշտությամբ կարելի է կռահել, թե ինչպես է գործում Եվրամիությունը, ինչպես է գործում ՆԱՏՕ-ն և ինչի համար են դրանք, ըստ էության, ստեղծվել»,- ասել է Ստարիկովը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ, ապա, ըստ փորձագետի, նա դա ասել է շատ խուսափողական՝ իրեն ազատ թողնելու համար։
«Այնտեղ մի շատ երկիմաստ արտահայտություն կա, որը, վստահ եմ, պատահական չի ասվել: Բայց հենց նրա խոսքի փաստը, իհարկե, անհանգստացրեց նրան։ Ամեն դեպքում, մենք, որպես ռուս հայրենասերներ, կցանկանայինք, որ Ռուսաստանի մասնակցությամբ ռազմական բլոկներն ընդլայնվեին, ամրապնդվեին, չունենան ոչ մի ներքին ճեղք և խնդիրներ», — եզրափակել է Ստարիկովը: