ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև

24 Մարտի 2025, 11:14

Քաղաքականություն

Եվրամիությունը ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Հայաստանի և Թուրքիայի միջև։

«Բարի կամքի այս դրսևորումը ոչ միայն աջակցում է Սիրիայում կարիքավորներին, այլև ընդգծում է երկկողմ երկխոսության կարևորությունը և նպաստում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։