ԵՄ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Ղարաբաղի հայերի երկխոսությանը․ Շառլ Միշել

18 Սեպտեմբերի 2023, 16:45

Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը։

«Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով (Ակնա,-խմբ․)։ Կարևոր է նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսել նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- գրել է Միշելը։

Նա շեշտել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել։