ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին. դեսպան Մարագոս
26 Մարտի 2026, 14:50
Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը մարտի 16-ին հանդես էր եկել բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:
Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես ենՎարդանյանին ընդհատում: Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիսանց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս դեռ չենստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: Ըստ իրավապաշտպանների, սա կարող է զրկելնրանց անգամ դրանք բողոքարկելու հնարավորությունից:
NEWS.am-ն այս թեմայով հարցումներ էր ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների, ինչպես նաև ՀՀ մի շարք կառույցների՝ փորձելով ճշտել, թե նման իրավիճակում ի՞նչ քայլեր են ձեռնարկում կամ կարող են ձեռնարկվել:
Մեր հարցմանն արդեն պատասխանել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը:
Դեսպանին ուղղված մեր հարցը հետևյալն էր. «Դուքողջունել եք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն այնպիսի կարևոր հարցը, ինչպիսին մարդասիրականն է, մնում է չլուծված։ Ավելին, հայ գերիները զրկված են պաշտպանության որևէ արդյունավետ մեխանիզմից։ Արդյո՞ք Դուք, որպես ԵՄ դեսպան Հայաստանում, հետևում եք այսհարցին։ Եվ հաշվի առնելով, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ադրբեջանում, ի՞նչ մեխանիզմներ կարող է ԵՄ-ն կիրառել՝ օգնելու հայ գերիների իրավունքների պաշտպանությանը»։
Ի պատասխան դեսպան Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է, որ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին։
«Կցանկանայի հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին։
Կոնկրետ դեպքի առնչությամբ ցանկանում եմ ընդգծել, որ ԵՄ-ն դրական է գնահատել վերջին միքանի ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատմական առաջընթացի տարբեր դրական ասպեկտները՝ երկու երկրների խաղաղության գործընթացում։ Մենք հուսով ենք, որ բոլոր մնացյալ հարցերը, այդ թվում՝ զգայուն հումանիտար բնույթ կրող հարցերը, կարողեն կարգավորվել կողմերի միջև։
Մեր ընկալմամբ, ինչպես բխում է Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններից, հայ գերիների հարցը բարձրացվում է երկկողմ խաղաղության գործընթացի շրջանակում»,-նշվում է դեսպան Մարագոսի՝ NEWS.am-ին ուղարկած պատասխանում: