ԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ գազի ներմուծման ծավալների ավելացման շուրջ

22 Հուլիսի 2024, 10:55

Քաղաքականություն

Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ գազի ներկրումն ավելացնելու շուրջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն ներդրումներ չի կատարի արդյունահանման և Եվրոպա մատակարարումների ավելացման համար, եթե ԵՄ երկրները չերաշխավորեն գազի գնման երկարաժամկետ պայմանագրերը։

«Եվրոպացիներն ակնկալում են, որ մենք այնտեղ միլիարդներ կներդնենք, ընդ որում՝ ասում են, որ 10 տարի հետո ԵՄ-ին գազ պետք չի լինի։ Արդյոք մենք նման ենք հիմարների, որոնք տասնյակ միլիարդավոր դոլարներ կներդնեն գազի մեջ, որը նրանց պետք չի լինի»,- ասել էր Ալիևը։