Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարաձգվել է ևս 2 տարով
30 Հունվարի 2025, 16:31

ԵՄ խորհուրդը ևս 2 տարով՝ մինչև 2027թ․ փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի էջից։
«Առաքելությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության խթանման և տեղում վստահության ամրապնդման առանցքային գործիք է»,- հայտնում են ԵՄ խորհրդից։
Նշված է, որ այդ նպատակով տրամադրվելու է ավելի քան 44 միլիոն եվրո բյուջետային հատկացում։