Էմիլ Արթին․ մաթեմատիկայի՝ հայազգի հանճարը
03 Մարտի 2024, 22:34
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 3-ին լրանում է 20-րդ դարի առաջատար հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինի ծննդյան 126-ամյակը։
Արթինի հետազոտությունները հիմք են հանդիսացել ժամանակակից հանրահաշվի համար։
Ինչպես ասել է ինքը՝ մաթեմատիկոսը, «Արթին» ազգանունը առաջացել է հայկական «Արթինյան» ազգանունից, որը քսաներորդ դարում արևմուտքում որոշ չափով կրճատվել է։
Էմիլ Արթինը փայլում էր մաթեմատիկայի բոլոր ոլորտներում, սակայն նրա գլխավոր ձեռքբերումը համարվում է գերմանացի հայտնի գիտնական Էմմի Նյոթերի հետ ժամանակակից աբստրակտ հանրահաշվի հիմնադրումը։
Ժամանակակից մաթեմատիկայի մեջ պակաս կարևոր չէ Արթինի աշխատանքը հանրահաշվական թվերի տեսության մեջ, հիմնականում դասակարգային դաշտերի տեսության մեջ։
Էմիլ Արթինի գիտական առաքելությունը շարունակել են նրա ուսանողները, այդ թվում՝ գիտնականի որդին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, հանրահաշվական երկրաչափության աշխարհի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Մայքլ Արթինը:
Էմիլ Արթինը մահացել է 1962 թվականի դեկտեմբերի 20-ին։