Էմիլյա Նիկողոսյանի «Կյանք» սերիալը Ռուսական փառատոնում լավագույն սցենարի համար մրցանակ է ստացել

27 Հունիսի 2024, 14:30

Մշակույթ

Իվանովայում ավարտված ռուսական «Օդաչու» սերիալների վեցերորդ փառատոնում «Լավագույն սցենարի» համար մրցանակը ստացել է ռեժիսոր Էմիլյա Նիկողոսյանի «Կյանք» սերիալը: Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը:

Սերիալում նկարահանվել են կինոյի, հեռուստատեսության դերասան, շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը և ռուս հայտնի դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան: