Էմին Հայրապետյանը՝ ձյուդոյի միջտարածաշրջանային մրցաշարի ոսկե մեդալակիր
Էլիստայում ավարտվել է 2014-2016 թվականներին ծնված տղաների և աղջիկների ձյուդոյի միջտարածաշրջանային մրցաշարը, որը նվիրված էր Ազգային միասնության օրվան:
Մրցաշարին մասնակցել է 200 մարզիկ Ռուսաստանի 7 մարզից:
Միջմարզային մրցաշարում աչքի է ընկել Արմավիրի ներկայացուցիչը՝ տեղի օլիմպիական հերթափոխի սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցի սան Էմին Հայրապետյանը: Նա «Ոսկե գնդակ է նվաճել մինչև 31 կգ քաշային կարգում: