Էմիր Կուստուրիցան՝ իր հայկական բիոկոդի և երկրի ապագայի մասին
14 Ապրիլի 2025, 20:40
Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան պատասխանել է Alpha News-ի մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստան իր հնարավոր այցի մասին։
«Կարող եմ ասել, որ ես այլևս չեմ նվագում, խումբ չունեն, բայց ես կցանկանայի փորձ ձեռք բերել: Դուք գիտեք, Բելգրադում վերլուծել են իմ կենսաբանական կոդը, որի գերակշռող մասը հայկական էր»,- ասել է կինոռեժիսորը՝ պատասխանելով Հայաստան հնարավոր այցի մասին հարցին։
Խոսելով Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին՝ արժե՞ գնալ Եվրոպա, թե՞ անհրաժեշտ է շարունակել իր անկախ ճանապարհը, Կուստուրիցան նշել է․
«Եվրոպական ճանապարհը՝ ձեր ճանապարհն է։ Դա չի նշանակում, որ պետք է հետևեք Բրյուսելի (Եվրամիության) ճանապարհին։ Եվրոպան՝ դա դուք եք։ Եթե դուք շարժվեք ձեր սեփական ճանապարհով, ապա դուք կլինեք ճիշտ ճանապարհի վրա»։