«Emirates» ավիաընկերությունը Արթուր Մուրադյանի «Space Travel» տուրօպերատորը ճանաչել է TOP-Seller
04 Հոկտեմբերի 2025, 18:00
«Emirates» ավիաընկերությունը պարգևատրել է իր լավագույն ռուսաստանյան գործընկերներին։ Արարողությունը տեղի է ունեցել Դուբայում։ Պարգևատրումն անցկացվել է երկու անվանակարգերում՝ TOP-Seller և Valuable Partners (արժեքավոր գործընկերներ)։
«Թոփերի» շարքում առանձնացվել է Արթուր Մուրադյանի գլխավորած «Space Travel» տուրօպերատորը։
«Լավագույն գործընկերներին որոշելիս հաշվի է առնվել շրջանառությունը, այլ ոչ թե վաճառված տոմսերի քանակը»,- պարզաբանել է Մուրադյանը։