Էմմա Օգոլցովայի «Նախերգանք» դեբյուտային ժողովածուն լույս է տեսել «Հայաստանի ռուսական համայնքի գրադարան»-ում

03 Հոկտեմբերի 2025, 18:20

Մշակույթ

Երևանյան «ԱՌԿԱ» հրատարակչությունում լույս է տեսել արցախցի ռուսաստանաբնակ բանաստեղծ Էմմա Օգոլցովայի առաջին գիրքը՝ «Նախերգանք» բանաստեղծությունների և արձակի ժողովածուն։ Գիրքը հրատարակվել է «Հայաստանի ռուսական համայնքի գրադարան»-ում:

Էմմա Օգոլցովան ծնվել է Ստեփանակերտում՝ ռուս-հայկական ընտանիքում, ավարտել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատում է որպես դերասանուհի Ստեփանակերտի Ռուսական դրամատիկական թատրոնում։

Նա հայտնի է միջազգային գրական ֆորումներին իր մասնակցությամբ և մասնագիտական լրատվամիջոցներում հրապարակումներով, նրա ստեղծագործությունները բազմիցս հիշատակվել են գրական մրցույթների և մրցանակների ժյուրիի կողմից։ Էմմայի հոբբիներից է լեռնագնացությունը. նրա վերջին ձեռքբերումներից է Արարատ լեռ վերելքը:

«Նախերգանք» ժողովածուն միավորում է պոեզիան ու արձակը։ Քննադատների խոսքերով՝ գիրքը դարձել է «այն սերնդի ձայնը, որը մեծացել է պատերազմի և խաղաղության սահմանին»։ Նրա բանաստեղծություններում վերակենդանանում են կորսված հայրենիքի կերպարները՝ Ստեփանակերտի լեռներն ու փողոցները, հարազատների դեմքերը, շրջափակված քաղաքի շունչը. այն ամենը, ինչ պահպանում է ապրած ցավի հիշողությունը, բայց միևնույն ժամանակ վերակենդանացնում է անցողիկ ուրախության կարճ ու լուսավոր պահերը:

Հիմա եթերում