«Էմպոլին» ու «Բոլոնիան» հետաքրքրված են  Թիկնիզյանով

30 Հունիսի 2023, 09:02

Սպորտ

Իտալական «Էմպոլին» ու «Բոլոնիան» հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։

Sport-express.ru-ի հաղորդմամբ` իտալական ակումբները հետեւել են Թիկնիզյանի խաղին Ուելսի (4:2) եւ Լատվիայի (2:1) դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի հանդիպումներում։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։