էներգիան իսկապես ատոմային էր․ Մարիամ Մերաբովան՝ Դուբնայում կայացած համերգի մասին
26 Դեկտեմբերի 2025, 16:20
Ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան իրականացրել է իր վաղեմի երազանքը՝ ելույթ ունենալով Դուբնայում՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի բարձր էներգիայի լաբորատորիայի սրտում։

«Գիտնականները ինձ համար իսկական կիսաստվածներ են։ Միջուկային ֆիզիկոսների շրջանում հատկապես նկատելի է հայկական հետքը․ Արտյոմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով, Սամվել Քոչարյանց, Յուրի Հովհաննիսյան․ նրանց անունները ոսկե տառերով հավերժ գրված են համաշխարհային գիտության պատմության մեջ։

Սա ամենակրեատիվ բեմն էր, որի վրա երբևէ երգել եմ․ էներգիան իսկապես ատոմային էր։ Իսկ հսկայական նվեր դարձել է հանճարեղ Յուրի Հովհաննիսյանի հետ ծանոթությունը», — կիսվել է Մերաբովան։