Էնթոնի Հոփքինսը կատակել է Քիմ Քարդաշյանի «Skims» ապրանքանիշի նոր արտադրանքի վերաբերյալ
04 Օգոստոսի 2025, 23:35
Քիմ Քարդաշյանն ու «Skims» ապրանքանիշը ներկայացրել են նոր բյութի-գաջեթ՝ դեմքի ձգող դիմակ, որը կոչվում է «Ultimate Face»։ Համացանցի օգտատերերն այն համեմատել են «Գառնուկների լռությունը» ֆիլմի Հաննիբալ Լեկտերի հայտնի դիմակի հետ:


Էնթոնի Հոփքինսը ևս բաց չի թողել դրա վերաբերյալ կատակելու հնարավորությունը։ Դերասանը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որտեղ փորձում է «դիմակը» և ակնարկով շնորհակալություն հայտնում Քիմին։
«Շնորհակալություն, Քիմ։ Մի վախեցիր գալ ընթրիքին»,- տեսանյութում ասել է Հոփքինսը: