ԵՊՀ-ն դարձել Է ԵԱՏՄ ազգային ինստիտուտների կոնսորցիումի անդամ
27 Մայիսի 2023, 11:27
Երևանի պետական համալսարանն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առաջատար բուհերի ստեղծած կոնսորցիումի մեջ:
ԵՊՀ-ից բացի կոնսորցիումի մեջ են մտել ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ն Ռուսաստանից, Բելառուսի պետական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան:
Համաձայնագրի ստորագրումն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական համաժողովի ծրագրում, որն ավարտվել է մայիսի 25-ին:
Միավորումը թույլ կտա համախմբել և կուտակել ուսումնական հաստատությունների գիտական ներուժը։ Կոնսորցիումը կպատրաստի մասնագետներ, որոնք կնպաստեն եվրասիական ինտեգրմանը բոլոր ոլորտներում։