ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով կա մահվան դեպք. ԱՆ

17 Նոյեմբերի 2023, 10:42

Հայեր

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով տվյալներով կա մահվան դեպք»,- նշված է հաղորդագրությունում։

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։

Հիմա եթերում