Եպիսկոպոսաց ժողովի անցկացումն այլ վայրում եղել է իմաստուն և տեղին որոշում. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

23 Հունվարի 2026, 13:36

Քաղաքականություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում Եպիսկոպոսաց ժողովների անցկացումը տարբեր վայրերում պատմականորեն ընդունված և բնական գործընթաց է։ Այս մասին AlphaNews-ի հետզրույցում հայտարարել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովի՝ Սուրբ Էջմիածնից դուրս անցկացնելու վերաբերյալ հնչող քննադատություններին։

Նրա խոսքով՝ երբեք պարտադիր չի եղել, որ եկեղեցական ժողովներն անցկացվեն նույն վայրում։

«Ժողովներ են տեղի ունեցել Էջմիածնում, Շապիվանում, Արտաշատում, Դվինում, Մանազկերտում, Սիսում, Անիում, նույնիսկ Արցախում՝ 2016 թվականին։ Այսինքն՝ սա լիովին նորմալ և ընդունված երևույթ է»,- նշել է քահանան։

Տեր Վրթանես Բաղալյանի համոզմամբ՝ տվյալ պարագայում Եպիսկոպոսաց ժողովի անցկացման վայրի ընտրությունը ոչ միայն նորմալ, այլև խիստ տեղին և իմաստուն որոշում է։ Նրա գնահատմամբ՝ դա հնարավորություն կտա ժողովականներին ազատ կամարտահայտվել և խուսափել արտաքին ճնշումներից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում