Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի․ տեր Եսայի
27 Նոյեմբերի 2025, 17:30
Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսամնասիրվի։ Այս մասին հայտարարել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահան Արթենյանը:
«Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես կգա անհրաժեշտ լուսաբանություններով»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ արդեն կան եպիսկոպոսներ, որոնք զարմանք են հայտնել, թե ինչպես է փաստաթղթում հայտնվել իրենց ստորագրությունները։