Եռաբլուրում 44-օրյա պատերազմից երեք տարի անց էլ նոր փոսեր են ավելանում

27 Սեպտեմբերի 2023, 19:24

Քաղաքականություն

44-օրյա պատերազմից անցել է երեք տարի, բայց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մինչև օրս էլ ավելանում են նոր փոսեր:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երրոդ տարելիցը, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով: Ըստ այդմ՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ նախկին ԽՍՀՄ կազմում գտնված ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները՝ բացառությամբ Բերձորի միջանցքը, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի, Ասկերանի և Մարտունու շրջանի որոշ գյուղեր: Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահները։

ՄԻնչեւ այժմ՝ պատերազմից ուղիղ 3 նտարի անց, հայտնի չէ զոհերի եւ անհետ կորածների իրական թիվը: Իշխանությունը չի հրապարակում նրանց անվանական ցանկը: