Երաժիշտ Դավիթ Աղինյանը պարգևատրվել է «Ծառայության և արիության համար» մեդալով

29 Հունիսի 2024, 17:42

Մշակույթ

Նովոսիբիրսկից հայազգի երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող Դավիթ Աղինյանը պարգևատրվել է «Ծառայության և արիության համար» մեդալով։ Մրցանակը հանդիսավոր կերպով Դավիթին հանձնվել է հունիսի 25-ին «СРЗП»-ի Նովոսիբիրսկի մարզային մասնաճյուղում։

Տաղանդավոր երաժիշտը փայլուն նվագում է էլեկտրական ջութակ։ Ելույթներ է ունենում մշակութային օջախներում, դպրոցներում, հիվանդանոցներում, զորամասերում, մանկատներում։