Երաժիշտ Հարություն Դավթյանը Նովոսիբիրսկից մեկնում է Բառնաուլ՝ երեխաներին հայկական թմբուկ նվագել սովորեցնելու
28 Հունիսի 2024, 08:51
Երաժիշտ, մանկավարժ Հարություն Դավթյանն ամեն շաբաթ Նովոսիբիրսկից Բառնաուլ է մեկնում, որպեսզի երեխաներին հայկական թմբուկ նվագել սովորեցնի: Այս մասին գրում է «Altaiskaya Pravda»-ն։
Հարությունն ավարտել է Հայաստանի Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը։ 2017 թվականին տեղափոխվել է Նովոսիբիրսկ, այդ ժամանակվանից ղեկավարում է «Արագած» ազգային հարվածային գործիքների անսամբլը, աշխատում է Ազգային մշակույթների տանը։ Հարությունն «Իմ ժողովրդի երաժշտությունը որպես ազգային հարստություն» բաց միջազգային առցանց մրցույթի կրկնակի հաղթող է։
Ալթայի երկրամասի Ռուսաստանի հայերի միության հրավերով երաժիշտն այժմ աշխատում է Բառնաուլում՝ «Արցախ» վոկալ և խորեոգրաֆիկ անսամբլի անդամների հետ:
Հայաստանում նա ուներ 27 աշակերտ, իսկ Նովոսիբիրսկում այժմ ունի 25, Բառնաուլում՝ 29 աշակերտ։