Երաժիշտ Ստաս Նամինը հայտարարել է հայկական անձնագիր ստանալու մասին

01 Մայիսի 2025, 13:07

Հայեր

«Ծաղիկներ» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինը հայտարարել է հայկական անձնագիր ստանալու մասին:

«Ես իսկապես ընտանիքիս հետ անձնագիր եմ ստացել։ Մենք հաճախ ենք գալիս Հայաստան, ես նույնիսկ այնտեղ բնակարան եմ գնել և հիմա զբաղվում եմ դրա վերանորոգմամբ։ Ամենայն հավանականությամբ, այստեղ էլ կապրենք։ Ես կցանկանայի ինչ-որ անհրաժեշտ և կարևոր բան անել հայկական մշակութային կյանքի համար», — ասել է Նամինը։

Հիմա եթերում