«Երաժշտության թանգարանի» հավաքածուն համալրվել է Առնո Բաբաջանյանին պատկանող նոր իրերով

15 Նոյեմբերի 2023, 18:29

Մշակույթ

«Երաժշտության թանգարանը» համալրվել է հայ և խորհրդային ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ Առնո Բաբաջանյանի հավաքածուից նոր իրերով: Հավաքածուին փոխանցվել են լուսանկարներ, ազդագրեր, կոմպոզիտորի գեղանկարչական դիմանկարը և անձնական իրերը։

Թանգարանի տելեգրամ-ալիքը հայտնում է, որ առավել հետաքրքիր ցուցանմուշներից են ճապոնական Սյամիսեն երաժշտական գործիքի տեսքով եզակի ժամացույցները։

Բաբաջանյանը դրանք բերել է Տոկիոյից, որտեղ 1974 թ. մասնակցել է երգի միջազգային մրցույթին՝ դառնալով մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր։ Նա ԽՍՀՄ միակ կոմպոզիտորն է, որն արժանացել է Առաջին մրցանակի և «Աշխարհի լավագույն կոմպոզիտոր» կոչմանը՝ Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ «Անիծյալ անիվ» երգի երաժշտության համար։

Առարկաները թանգարանին նվիրաբերվել են Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից, որը հիմնադրվել է 1990թ.-ին կոմպոզիտորի որդու՝ Արայիկ Բաբաջանյանի կողմից: