«Երաժշտություն առանց սահմանների» համերգը՝ Մոսկվայում

12 Ապրիլի 2025, 14:28

Մշակույթ

Մոսկվայում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում կայացել է «Երաժշտություն առանց սահմանների» խորագրով համերգը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին, որը նշվել է ապրիլի 7-ին:

Համերգի բացմանը ելույթ է ունեցել Մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբբեն։

Համերգին մասնակցել է ջութակահար Վահե Ներսիսյանը։ Միջազգային և համառուսական մրցույթների դափնեկիրներն էլ կատարել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: