Եռակողմ համաձայնությունները հնարավորություն են տալիս լուծել տրանսպորտային խնդիրները Հարավային Կովկասում․ Լավրով
05 Փետրվարի 2026, 16:15
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նախապես ձեռք բերված եռակողմ համաձայնությունները պահպանել են իրենց արդիականությունը և թույլ են տալիս լուծել Հարավային Կովկասի բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Բոլոր այն ձեռնարկումները, որոնք համաձայնեցվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի մակարդակով, ըստ մեր համոզմունքի, շարունակում են մնալ արդիական՝ նախ և առաջ այն նպատակով, որ լուծվեն Հարավային Կովկասի բոլոր տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրները։ Այս որոշումներից Հայաստանը պետք է զգալիորեն շահի։ Պետք է վերացվեն բոլոր խոչընդոտները՝ տարածաշրջանի ամբողջական և նորմալ գործունեությունն ապահովելու համար։ Մենք դրան պատրաստ ենք», — նշել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը «մշտական կապի մեջ են այն լուծումների շրջանակում, որոնք ընդունվել են ղեկավարների համաձայնությունների հիման վրա գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում»։