Արման Ավանեսյանը դուրս է եկել եզրափակիչ

05 Ապրիլի 2024, 17:56

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը (98 կգ) դուրս է եկել Երևանում ընթացող աշխարհի գավաթի մարզական ​​սամբոյի եզրափակիչ: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Մրցաշարի ընթացքում Ավանեսյանը հաղթել է ռուս և ուկրաինացի մարզիկներին: Եզրափակչում նա կհանդիպի Ուզբեկստանը ներկայացնող Օզբեկ Մուրոտովի հետ։

Այսօր հայ սամբիստների մասնակցությամբ լինելու է աշխարհի գավաթի միակ եզրափակիչը։