Երևանը` ռուսաստանցիների համար մերձավոր արտերկրի ամենապահանջված քաղաքների ցանկում

13 Օգոստոսի 2023, 17:00

Տնտեսություն և Բիզնես

Երևանը հայտնվել է ռուսաստանցիների շրջանում ճամփորդությունների համար ամենապահանջված քաղաքների ցանկում։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտնի են դարձել ամենատարածված տարածաշրջաններն ու երկրները, որտեղ ռուս զբոսաշրջիկները ծրագրում են ճամփորդել այս տարվա աշնանը:

Երկրում ավիատոմսերի ամրագրման տվյալների վերլուծությունից հետո պարզվել է, որ մերձավոր արտերկրի ամենապահանջված քաղաքներն են Երևանը, Բաքուն, Տաշքենդը, Սամարղանդը, Բիշքեկը, Աստանան և Մինսկը: