Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ
14 Դեկտեմբերի 2023, 15:45
Երասխի մետալուրգիական գործարանը, որը պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ էր, կտեղափոխվի ու կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում: Որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստում։
«ՀՀ կառավարությունից ակնկալում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8․91000 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայքում»,- ասվում է որոշման մեջ։
Որոշման մեջ նշված է, որ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ և ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արատադրական նշանակության տարածքներից մեկը։
Ընտրության հարցում կարևորվել է մի քանի ցուցիչներ՝
մրցակիցների տեղակայումը և ըստ այդմ մետաղի ջարդոնի գնման գինը և լոգիստիկ ծախսերը
երկաթուղու և միջպետական ճանապարհների առկայությունը
սահմանամերձ գոտու հարկային ռեժիմը
մարզում առկա արդյունաբերական այլ օբյեկտները և պատմականորեն ձևավորված մասնագիտացված աշխատուժի առկայությունը
սահմանամերձ համայնքների զարգացման սոցիալական պատասխանատվությունը
տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ապագայի տեսլականը
բանվորական աշխատուժի առկայության և վարձատրության չափի հանգամանքը
սպառման շուկաներին մոտ լինելը
Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240)։ Գործարանը կունենա 200-250մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։